Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն։ Այդ մասին Ալեն Սիմոնյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում շրջել եմ Վանաձորի փողոցներով և զրուցել քաղաքացիների հետ։ Այցելել եմ նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (VTC) և ծանոթացել կենտրոնի աշխատանքներին»,- գրել է Սիմոնյանը:
