Մարտունիում մեկնարկել են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մեկնարկել և ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի բաժնից, շինարարական աշխատանքներն այժմ ընթանում են Գետափնյա փողոցում և նրբանցքներում։ Աշխատանքները կատարվում են «Վեոլիա Ջուր» ընկերության Մարտունու տեղամասի միջոցներով՝ 20 մլն դրամի ներդրմամբ։ Այստեղ նախորդ դարի 70-ական թվականներին կառուցված մետաղական ջրատար ցանցը փոխարինվում է պոլիէթիլենային խողովակներով՝ 950 մ երկարությամբ։

Առաջիկա օրերի ընթացքում շինարարական աշխատանքները կսկսվեն նաև Մյասնիկյան և Երևանյան փողոցներում, որտեղ ևս մետաղական ջրատար ցանցերը կփոխարինվեն պոլիէթիլենային խողովակներով։ Նոր կառուցվող ջրատարների ընդհանուր երկարությունը կկազմի 2 կմ։ Շինարարությունը կիրականացվի «Վեոլիա Ջուր» ընկերության միջոցներով՝ 72 մլն դրամի ներդրմամբ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականի ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում 100 բաժանորդի խմելու ջուրը կմատակարարվի անկորուստ ու մաքուր վիճակում։ 

ajax-loader