Մահացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, գեղանկարիչ Էդուարդ Վարդանյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը:
Նկարչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 2-ին ժամը 18:00-20:00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը՝ հունիսի 3-ին, ժամը 13:00-ին նույն վայրից:
Էդուարդ Վարդանյանը ծնվել է 1946 թվականին Թալինում, 1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ 1977 թվականից մասնակցել է Հանրապետական համամիութենական և միջազգային ցուցահանդեսների։ 1980 թվականից դասավանդում էր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում:
1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ էր։ 2012 թվականից Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկանն էր:Նկարչի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի պետական թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: