Tag Archives: մահացել

Վերջին մի քանի օրերին Վրաստանում «խոզի գրիպից» մահացել է մի քանի մարդ

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում խոզի գրիպից մի քանի մարդ է մահացել, հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։ Պացիենտները մահացել են ուղեկցող հիվանդություններից՝ H1N1 վիրուսի հետ կապված բարդությունների պատճառով, նրանցից ոչ ոք պատվաստված չի եղել։ Պացիենտները հիվանդանոց են դիմում հիմնականում ջերմությամբ, իսկ բարձր ջերմությունը չի ենթարկվում դեղորայքով բուժմանը, նշել է հեռուստաալիքը։ Բժիշկները նշել են, որ «խոզի գրիպի» հակավիրուսային բուժումը արդյունավետ է հիվանդության առաջին 72 ժամվա ընթացքում, ուստի հորդորում են պացիենտներին ժամանակին դիմել բժշկի եւ չդիմել ինքնաբուժության։ Բժիշկներն սպասում են, որ վիրուսի բարձրակետը կլինի հունվարի վերջին։

Կարդալ ավելին »

10 ամսվա ընթացքում Երևանում մոպեդների մասնակցությամբ 70 պատահար է գրանցվել. 2 մարդ մահացել է

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ուսումնասիրվել են 2024թ․ հունվարի 1-ից մինչ օրս մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել շուրջ 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել հիմնականում մոպեդների ...

Կարդալ ավելին »

Գազայի հատվածում 9 ամսում առնվազն 15,747 երեխա է մահացել

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլից ի վեր առնվազն 15747 երեխա է մահացել։ Այս մասին անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը հայտնել է իր Telegram ալիքում։ Դրա տվյալներով՝ ռազմական գործողությունների զոհ են դարձել նաև 10406 ​​կին, 498 բուժաշխատող և 151 լրագրող։ Ավելի վաղ, Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ գոտում զոհերի ընդհանուր թիվը հասել է 37,347-ի, ...

Կարդալ ավելին »

Կյանքից հեռացել է նկարիչ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Վարդանյանը

Մահացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, գեղանկարիչ Էդուարդ Վարդանյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը: Նկարչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 2-ին ժամը 18:00-20:00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը՝ հունիսի 3-ին, ժամը 13:00-ին նույն վայրից: Էդուարդ Վարդանյանը ծնվել է 1946 թվականին Թալինում, 1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ 1977 թվականից մասնակցել է Հանրապետական ...

Կարդալ ավելին »

Մահացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը

Մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը, այս մասին փետրվարի 28-ին Telegram-ում հայտնել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նա  94 տարեկան էր: Ռիժկովը ղեկավարել է խորհրդային կառավարությունը 1985-1991 թվականներին։ 2003 թվականից Բելգորոդի մարզից Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ է։ Ռիժկովին ՀՀ Ազգային հերոսի կոչում է շնորհված: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նա նշանակվել էր Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կարմրուկով վարակված երեխա է մահացել

Հայաստանում գրանցվել է կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մենք ունեցել ենք կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք, բայց երեխան ունեցել է նաև այլ հիվանդություններ, կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել»,- ասաց նախարարը: Ավանեսյանն ընդգծեց, որ պետք է ձեռնարկել գործուն քայլեր, պատվաստման բոլոր էտապները պատշաճ անցնել: Նախարարը հորդորեց ճիշտ ժամանակին ստանալ ...

Կարդալ ավելին »
ajax-loader