«Ռոսիա» ավիաընկերությունը («Աէրոֆլոտ«» խումբ) ձեռնամուխ կլինի Սոչիից Երեւան ամենօրյա լրացուցիչ չվերթների իրականացմանը: Այդ մասին ասվում է ավիաընկերության պաշտոնական հաղորդագրությունում։
Ամռան ամիսներին փոխադրողի հարավային ավիափոխադրող հանգույցից դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքների հաճախականությունը կկազմի օրական երկու անգամ: Ըստ չվացուցակի ՝ մայիսի 31-ից ուղևորները կարող են ընտրել ոչ միայն առավոտյան, այլև երեկոյան մեկնման/ժամանման ժամերը: Մասնավորապես, Սոչիից Երևան չվերթները նախատեսված են հինգշաբթի օրերին՝ 08:00-ին և 16:30-ին, շաբաթ և կիրակի օրերին՝ 18:00-ին, ուրբաթ օրերին՝ 18:30-ին, երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին ՝ 19:30-ին:
Երևանից Սոչի մեկնումը երկուշաբթի և երեքշաբթի օրերին՝ ժամը 11:10-ին, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ 11:20-ին, հինգշաբթի օրերին՝ ժամը 19:40-ին, շաբաթ օրերին՝ 21:10-ին, ուրբաթ և կիրակի օրերին՝ 21:35 – ին, երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին՝ 22: 40-ին: Ժամանակը նշվում է տեղական յուրաքանչյուր օդանավակայանի համար:
«Հայաստանը նշանակալի տեղ է զբաղեցնում Ռուսաստանի միջազգային թռիչքների քարտեզում: Այս ամառ ավիաընկերության լայնածավալ ծրագիրը ներառում է ուղիղ չվերթներ դեպի Երևան Սանկտ Պետերբուրգից՝ ամեն օր, Սամարայից և Միներալնիե Վոդիից՝ շաբաթական երեք անգամ, Վոլգոգրադից՝ շաբաթական երկու անգամ: Ռուսաստանի մարզերից դեպի Հայաստան ուղիղ չվերթները տեղացիների համար հարմար են զբոսաշրջային եւ գործնական ուղեւորություններ պլանավորելի»,- ասվում է աղբյուրում:
«Ռոսիա» ավիաընկերության չվերթների համար ավիատոմսերը հնարավոր է ամրագրել եւ ձեռք բերել «Աերոֆլոտի»կայքում, բջջային հավելվածում, կոնտակտային կենտրոնի շուրջօրյա հեռախոսահամարներով՝ +7 – 495-223-5555 (Մոսկվա), 8-800-444-5555 (Ռուսաստանում զանգն անվճար է), *555 (բջջային հեռախոսից), ինչպես նաեւ Աէրոֆլոտի սեփական վաճառքի գրասենյակներում.