Հայաստանի ԱԱԾ-ն ստանձնում է Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց բնակավայրերի որոշ հատվածների պահպանությունը

այաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը մայիսի 24-ից պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1․9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4․9 կմ հատվածների պահպանությունը։

Այդ մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։Հաղորդվում է, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5․8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:

ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։

ajax-loader