Երևանի Թումանյանի անվան այգում բացվել է նկարիչ Հակոբ Հակոբյանի «Որս» քանդակը

ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ Երևանի Թումանյանի անվան այգում բացվել է մեծանուն հայ արվեստագետի «Որս» քանդակը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, քանդակի տեղադրմանը նախորդել է ակտիվ աշխատանքային համագործակցություն Հակոբ Հակոբյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները կազմակերպող աշխատանքային խմբի, մասնավորապես՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ:

441971314_766975262291357_1492215803115837338_n.jpg (322 KB)

Ըստ աղբյուրի՝ քանդակի պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հակոբ Հակոբյանի դուստրը՝ Նորա Հակոբյանը, անվանի արվեստագետներ և արվեստասերներ:

«Քանդակը հրաշալի կերպով ինտեգրվում է բնապատկերին՝ կարծես լրացնելով բնության ամբողջականությունը: Լիահույս եմ՝ տեղադրվելով «Թումո»-ի այգում՝ երիտասարդական ակտիվ վայրում, այս քանդակը և Հակոբ Հակոբյանի արվեստը, առհասարակ, ոգեշնչելու են երիտասարդներին՝ լինել ստեղծագործ և նորարար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ հավելելով, որ Հակոբյանի արվեստը միշտ արդիական է:

ajax-loader