Այսօր կմեկնարկի շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սեպտեմբերի 10-ից 23-ը կանցկացվի շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան․ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:

Կանանց հավաքականի կազմում հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 197 երկների մեջ վարկանիշով զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը 184 երկրների մեջ՝ 11-րդ տեղը:

Մասնակից թիմերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Առաջին խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին։

ajax-loader