Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ից, Երեւանի պետական համալսարանի տարածքում կմեկնարկի «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։
Էքսպոն մեկ հարկի տակ կհավաքի դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումներին եւ գործատուներին։
«ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն կունենան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։
Միջոցառման մանրամասներն՝ այստեղ: