CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Այդ մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում համագործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր։

Նախարար Սանոսյանը կարևորել է նաև միջտարածաշրջանային համագործակցության աշխարհագրության ընդլայնումը։

Քննարկվել են նաև Հայաստանի և Հունաստանի միջև առաջիկայում սպասվող միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։

ajax-loader