Արցախցիների` ՀՀ քաղաքացիության դիմումներն ընդունվում են ավելի քան 40 հասցեում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեում. 

մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում,

Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում,

Ծառայության գլխամասային գրասենյակում,

ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։ 

Այd մասին տեղեկացրել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: 

2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում։

ajax-loader