Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է «Պիցցա Տաշիր» հանրային սննդի կետերի ցանցի ևս 4 մասնաճյուղի գործունեությունը կասեցնելու մասին։ Ինչպես հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում:
Նշվում է, որ կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետը Վանաձորում։
««Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 44/6 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանություններ:

Մասնավորապես՝ խոհանոցում գտնվող սնունդ պահելու պահեստային հատվածի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ առաստաղները և տանիքների ներքին մակերևույթները վնասված են եղել, չի բացառվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը:
Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Կասեցվել է նաև «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Էրեբունի 14 հասցեում գործող մասնաճյուղի գործունեությունը, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Նշվում է, որ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Էրեբունի 14 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է ոչ նորոգ, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող, ախտահանվող նյութերից:

ՍԱՏՄ-ն կասեցրել է նաև «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Հյուսիսային պողոտա 18/77 հասցեում գործող մասնաճյուղի գործունեությունը, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։ Նշված մասնաճյուղում նույնպես վերահսկողության ընթացքում ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները հայտնաբերել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանություններ:
Այսպես՝ հանրային սննդի կառույցի առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, հատակի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն եղել նորոգ վիճակում, սննդամթերքի պահման դուռը և գույքի մի մասը չեն եղել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվ ու ախտահանվել, և պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից: Պատերը չեն ունցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից:

Կասեցվել է նաև «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Հանրապետության 37 հասցեում գործող մասնաճյուղի գործունեությունը։ Տվյալ մասնաճյուղում վերահսկողության ընթացքում ՍԱՏՄ-ի տեսուչները հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես, սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ