Աշնան արև․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի և 25-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջաների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն հոկտեմբերի 20-23-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երեւանում  հոկտեմբերի 21-23-ին, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +17+19։

ajax-loader