Վրաստանը զբոսաշրջությունից շուրջ 4.3 միլիարդ դոլար եկամուտ կստանա

Այս տարի Վրաստանը զբոսաշրջությունից 4.3 միլիարդ դոլար եկամուտ կստանա: Այս մասին են վկայում Galt and Taggart Weekly Review-ի տվյալները:

«Մեր գնահատմամբ՝ ընթացիկ տարվա օգոստոսին զբոսաշրջությունից եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 23.5%-ով և կազմել 670 միլիոն ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ, 2024-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում զբոսաշրջության եկամուտները մենք գնահատում ենք 3.2 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչն իրենից ներկայացնում է տարեկան 11.8% աճ»:

Ընկերությունը կանխատեսում է, որ Վրաստանի զբոսաշրջության եկամուտները 2024 թվականին կկազմեն 4.3 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 2023 թվականի 4.1 միլիարդ դոլարի դիմաց:

ajax-loader