Երևանում տեղադրվեց Արցախի առաջին պատերազմում զոհված Սամսոն Կյուրեղյանին նվիրված հուշակոթող

Մալաթիա-Սեբաստիա Բ2 թաղամասում տեղադրվել է ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի հիշատակին նվիրված հուշակոթող-խաչքար։ Այն տեղափոխվել է Քաշաթաղի Սոնասար գյուղից և իր հանգրվանը գտել հայրենիքի նվիրյալի անվան պուրակում։

Սամսոն Կյուրեղյանը զոհվել է արցախյան առաջին պատերազմի դաժան մարտերում՝ Օմարի լեռնանցքում, ոսոխին հայրենի հողից հետ շպրտելիս։

Հերոսի կինը՝ Ալետա Զաքարյանը, ամուսնուն նվիրված հարգանքի և երախտիքի միջոցառման ժամանակ նշեց, որ արդեն 29 տարի գարունները գալիս են առանց հայրենիքին խաղաղ գարուններ նվիրած Սամսոն Կյուրեղյանի։

Հայրենի հողն ազատագրելիս անմահացած մարտիկին նվիրված խաչքարն այժմ Երևանում կպատմի նրա հերոսական կյանքի մասին և հայրենասիրության խոհրդանիշ կլինի սերունդների համար։

ajax-loader