39-ամյա որդին հարվածել է 72-ամյա մոր գլխին՝ սպանելով նրան. ՆԳՆ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 27-ին ժամը 23-ին զանգահարած Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչը հայտնել է, որ որդին սպանել է իր կնոջը:

Ինչպես տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը 17.30-ից ժամը 23.00-ն ընկած ժամանակահատվածում 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր գլխին՝ պատճառելով մահ: 

Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

ajax-loader