Մարտի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +15+17։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +9+13,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +9+12,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +13+15,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +9+12,
Լոռիում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +15+18,
Տավուշում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +18+21,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +8+11,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+16,
Արարատում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +16+18,
Արմավիրում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +16+18,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +8+11,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +16+18,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +13+16։