Երևանի 350 հասցեներում կվերակառուցվեն մոտ 70 կմ երկարությամբ կոյուղագծեր

Երևան քաղաքի ջրահեռացման համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում քաղաքապետարանն առաջնահերթության կարգով նախաձեռնել և իրականացնում է թաղամասերի և փողոցների կոյուղագծերի կառուցման աշխատանքներ։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նախորդ տարի Երևան քաղաքը իր նախաձեռնությամբ կառուցել է մոտ 14 կմ կոյուղի, այս տարի նույնպես նմանատիպ ծավալի աշխատանք է իրականացվում։ Շարունակաբար իրականացնելու ենք շուրջ 350 հասցեներում մոտ 70 կմ երկարություն ունեցող խնդրահարույց կոյուղագծերի վերակառուցում, իսկ 39 հասցեներում մոտ 14 կմ երկարության կոյուղիների նորոգման աշխատանքներ»,- ասաց Ավինյանը։

ajax-loader