Հայտարարագիր լրացրած 33.104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ):

Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այդ մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ajax-loader