Հավելավճար՝ մարտական խնդիրների իրականացման գործառույթներ չունեցող պայմանագրային զինծառայողների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում հավանություն տվեց §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծի փաթեթին:

Օրենքով նախատեսվում է անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին համար հավելավճար սահմանել, ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատական ստացած զինծառայողներին համապատասխան գնահատումը վերահանձնելու հնարավորություն ընձեռել, ինչպես նաև գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնային խմբերի վարձատրության գործակիցների սահմանման միջոցով արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է.

«Պայմանագրային զինվորական ծառայության գրավչության և մրցակցային հնարավորությունների ընդլայնման կարևորագույն բաղադրիչ է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան:

Ատեստավորման և դրա արդյունքներով հավելավճարի հաշվարկման համակարգ է սահմանվել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ զինված ուժերում գործող պաշտոնների գերակշիռ մասը ներառվել է ատեստավորման նոր համակարգում:

Դրա կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ատեստավորման և առավել ցածր չափերով հավելավճարների համակարգ նախատեսել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող ԶՈՒ մնացած պայմանագրային զինծառայողների համար:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը 2024-ի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ:

ajax-loader