Սիրո տոների առթիվ մի յուրօրինակ սիրո արտահայտություն ռուսաստանաբնակ հայտնի երգիչ Վիրաբ Վիրաբյանի կողմից՝ ամբողջ հայության օրրան Երևանին։ Երգը մի առանձնահատուկ ձոն է մեր հայրենիքի մայրաքաղաքին՝ հնամենի Երևանին։
Երգի պրիեմերան ընտրվել է հատկանշական՝ Սիրո բարեխոսության տոնի օրը, քանի որ այն արտահայտում է հայի անմնացորդ սերն ու նվիրվածությունը մայրաքաղաք Երևանին։
Վիրաբ Վիրաբյանը բազմաթիվ միջազգային փառատոնների մասնակից է, այդ թվում՝ ռուսական հայտնի «Голос» նախագծի։ Երգիչը հայրենիքից հեռու միշտ եղել է հայրենիքի կողքին՝ իր տաղանդը ներդնելով սփյուռքում հայեցին ու հայկականը միավորելու բարդագույն գործում։
Երգչի նոր՝ «Երևան» երգի երաժշտության հեղինակն է Արսեն Կասիևը, իսկ բառերը գրել է մեր հայրենակից Գարի Ակոպյանը։ Տեսահոլովակի հեղինակն Արման Սերոբյանն է։