ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 307 միլիոն 774,9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների եւ բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նշված գումարից 41 միլիոն 889,1 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքում եւ Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ Գետաշեն եւ Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման եւ վերանորոգման համար։
26 միլիոն 109,7 հազար դրամ հատկացվել է Գավառ քաղաքում եւ Գավառ համայնքի Ծովազարդ, Լճափ, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ , Ծաղկաշեն բնակավայրերում խաղահրապարակների եւ պուրակների կառուցման համար։
191 միլիոն 778 հազար դրամ հատկացվել է Գավառ քաղաքում եւ Գավառ համայնքի Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ եւ Ծաղկաշեն բնակավայրերում փողոցային լուսավորության ցանցի կառուցման եւ առկա համակարգի արդիականացման համար։
47 միլիոն 998,1 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային հատվածների սալիկապատման համար։