Նախատեսվում է 300 հազար իշխան ձուկ բաց թողնել Սևանա լիճ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նիստում ասել է, որ Կառավարությունը 495 միլիոն դրամ է տրամադրել Սևանի իշխանի վերականգնման գործընթացը իրականացնելու համար: 2024-ին 300 հազար իշխան ձուկ են նախատեսում բաց թողնել Սևանա լիճ, որից 80 հազարը՝ ամառային տեսակի:

«2023 թվականին սիգ արդյունագործական որսի 600 տոննա քվոտա է սահմանվել, հայտերը 390 տոննայի են եղել, փաստացի որսացվել է 366 տոննա, որի արդյունքում 29,4 միլիոն դրամ բնօգտագործման վճար է վճարվել: Էս տարի՝ 2024 թվականին, 257 տոննա է սահմանվել, մենք ամռանը կունենանք երկրորդ գնահատումը, և հնարավորություն կա երկրորդ քվոտա սահմանվի»,- ասել է Սիմիդյանը:

ajax-loader