30 նոր մոդել` մինչև 2027-ը. Nissan-ը նախընտրում է էլեկտրաքարեր

Nissan-ը մտադիր է մինչև 2026 ֆինանսական տարվա ավարտը (ավարտվում է 2027 թվականի մարտին) մինչև 30 նոր մոդել թողարկել, որոնցից 16-ը՝ էլեկտրական։ Այս մասին ասվում է ընկերության զարգացման նորացված ռազմավարության մեջ։

Ակնկալվում է, որ էլեկտրական մեքենաների մրցունակությունը կավելանա՝ ներկայիս մակարդակի համեմատ դրանց արժեքը մոտ 30%-ով նվազեցնելու միջոցով: Մինչև 2027 թվականը բենզինային և դիզելային շարժիչներով ներկայումս արտադրվող մոդելների մինչև 60%-ը նույնպես կթարմացվի։ Միևնույն ժամանակ Nissan Motor-ում ակնկալում են, որ մինչև 2030-ը ներքին այրման շարժիչներով և էլեկտրական մեքենաները մոտավորապես նույն արժեքը կունենան։

Ընկերությունը նաև ակնկալում է մինչև 2027 թվականն իր մեքենաների վաճառքն ավելացնել 1 միլիոնով։ Իսկ 2023 թվականին կոնցեռնն ամբողջ աշխարհում վաճառել է 3.37 միլիոն միավոր ավտոմեքենա։Ճապոնական ավտոարտադրողները վերջերս մեծ ուշադրություն են դարձրել զրոյական արտանետումների տեխնոլոգիաների զարգացմանը: Առաջատար ավտոարտադրող Toyota Motor-ը նախկինում նպատակ էր դրել մինչև 2030-ը Եվրոպայում վաճառել միայն էլեկտրական և հիբրիդային շարժիչներով մեքենաներ։

ajax-loader