Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,992.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 3.6%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 10.4%-ով և կազմել 1,111.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 21.6%-ով և կազմել 1,080.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 11.3%-ով և կազմել 1,233.4 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 47.7%-ով և կազմել 0.4 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 74.1%-ով և կազմել 566.9 մլն կՎտ ժամ։

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 173.4 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 110.1 մլն. կՎտ. ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների):

Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ ըստ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է:

ajax-loader