Ինքնակամ շինություններ կառուցելու տուգանքի չափերը կբարձրանան

Հայաստանում նախատեսվում է ինքնակամ շինություններ կառուցելու համար նախատեսված տուգանքի չափերը բարձրացում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ներկայացվել է ԱԺ նիստում:

Առաջարկվում է ինքնակամ կառույցների իրականացման համար տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափը բարձրացնել 750-1500-ապատիկի: Նույն արարքը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելու համար սահմանված տուգանքը բարձրացնել՝ դարձնելով նվազագույն աշխատավարձի 2000-2500-ապատիկը: Եվ նշված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու համար տուգանքը բարձրացնել մինչև 2500-3000-ապատիկը:

Վերջին 3 տարում վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նշված հոդվածներով կայացվել է 4673 որոշում, որից 3427-ը Երևանում, 1246-ը՝ մարզերում:

ajax-loader