Ղազախստանը պաշտոնապես գործարկել է թվային տենգեն

Ղազախստանի ֆինանսիստների XI համագումարի շրջանակներում կայացել է թվային տենգեի (DT) գործարկման արարողությունը։ Առաջին DT գործարքը Ղազախստանում  իրականացրել է Ազգային վճարային կորպորացիայի նախագահ Բինուր Ժալենովը։

«Ցանկանում եմ նշել, որ այս ներդրումն աշխարհում առաջին դեբետային վճարային քարտն է, որը կապված է կենտրոնական բանկի թվային արժույթի հաշվին»,– ասել է Ժալենովը արարողության ժամանակ:

Նրա խոսքով՝ Ղազախստանում ստեղծել են տեխնոլոգիա, որն ինտեգրում է առկա վճարային քարտերը թվային տենգե հարթակին, որը թույլ է տալիս թվային տենգեով վճարել աշխարհի ցանկացած կետում, որտեղ էլ որ լինեք՝ օգտագործելով ApplePay, SamsungPay և այլ սարքեր ու հավելվածներ: Ժալենկովն ասել է, որ 2024-ին Ղազախստանը հույսը դնում է «պլատֆորմի լայնածավալ զարգացման» վրա՝ հանրապետության գործընկերների և ֆինանսական շուկայի մասնակիցների հետ միասին։

Ավելի վաղ Ղազախստանի Ազգային բանկը հայտնել էր, որ մշակում է ազգային արժույթի երրորդ ձևը՝ թվային տենգե (CBDC), որը կընդունվի որպես վճարման օրինական միջոց և «կատարելու է դասական փողի բոլոր գործառույթները բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար»։

ajax-loader