Խոշոր բիզնեսն առաջարկում են նվազեցնել տուգանքի չափը ՀԴՄ կտրոնի բացակայության դեպքում

Հայաստանի խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն առաջարկում են նվազեցնել տուգանքների վճարման չափերը՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների բացակայության դեպքում։

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում «Ալֆա Ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը հաղորդել է, որ նախաձեռնությունը նախատեսում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որին միացել են երկրի գրեթե բոլոր խոշորագույն ցանցային ընկերությունները: Ներկայումս խախտումների դեպքում, առաջին դեպքում, կիրառվում է տուգանք՝ 2 հազար դրամի չափով, գումարած շրջանառության տոկոսները, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը: Այս առնչությամբ, ինչպես նշել է Մացակյանը, լուրջ շրջանառություն ունեցող խոշոր ընկերությունները, ամեն դեպքում, վճարում են 10 մլն դրամ։ Այսպիսով, տուգանքների չափը նախկինում գործող օրենքի համեմատ աճել է 66 անգամ։

Ընկերության ղեկավարի համար անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված տուգանքի նման չափը, երբ այն ժամանակին իրականացնում է իր հարկային պարտավորությունները և գործում թափանցիկ: Միայն «Ալֆա Ֆարմ»-ը, միջին հաշվով, ամսական 600 հազար ՀԴՄ կտրոն է տրամադրում։ Այս կամ այն պատճառով 3 չեկ չտրամադրելու դեպքում՝ ստացվում է, որ ընկերությունը պետք է վճարի 30 մլն դրամ տուգանք, իսկ տարեկան կտրվածքով այդ գումարը կարող է աճել մինչև մի քանի հարյուր միլիոն դրամ: Այդ իսկ պատճառով առաջարկվում է տուգանքներ գանձել ոչ թե ընկերության ամբողջ շրջանառությունից, այլ յուրաքանչյուր կոնկրետ վաճառքի կետի շրջանառությունից, ինչը հիմնավորված կլինի։

ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանն, իր հերթին, նշել է, որ նախաձեռնությանը միացած 8 ցանցային ընկերություններից միայն «Ալֆա Ֆարմ» ընկերությում է հայտնաբերվել 2 խախտում, մնացած ընկերություններում նման խախտումներ չկան: Նա նշել է, որ ՀԴՄ կտրոններին առնչվող խախտումների թվով առաջատար են բենզալցակայանները, որոնք ամեն անգամ տուգանվում են 10 մլն դրամի չափով:

Սակայն, ի պատասխան ՊԵԿ փոխնախագահի կշտամբանքին Մացակյանը կոչ է արել չապավինել ընկերության վճարումներին։ “Մոռացեք այդ մասին, մենք կօգտագործենք բոլոր իրավական մեխանիզմները, այդ թվում ՝ դատական, մեր հեղինակությունը պաշտպանելու համար”, – նշել է գլխավոր տնօրենը:

ajax-loader