Երևան-Երասխ ճանապարհին բախվել է 26 ավտոմեքենա. պատճառը մառախուղն է և ոչ ձմեռային անվադողերը

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ճանապարհի մառախուղի և որոշ վարորդների ոչ ձմեռային անվադողերով ավտոմեքենա վարելու հետևանքով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում մոտ 1,5 կմ հատվածում բախվել են 26 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կան տուժածներ, որոնց կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում:  
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարը մոտ 1,5 կմ է և առաջացել է խցանում:
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:  

ajax-loader