Մեղրաձոր Գոլդ

Ծնվել է 1957թ-ի նոյեմբերի 21-ին Էջմիածնում, ծառայողի ընտանիքում:

 1963թ.-ին ընդունվել է Երևանի Միսակ Մանուշյանի անվան 48 դպրոցը, որը գերազանցությամբ ավարտել և ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկա» ֆակուլտետի «Առևտրի էկոնոմիկա» բաժինը:

 1978 թ.-ին զորակոչվել է Սովետական բանակ:

  Ծառայել է Լատվիական ՍՍՀ-ում, տանկային զորամասում և ստանալով լեյտենանտի կոչում  1980 թ.-ին զորացրվել։

 Նույն թվականի հոկտեմբերին ընդունվել է  Վարդենիսի Զոդի հանքավայր՝ որպես «սոցիալիստական մրցակցության» ինժեներ՝ «աշխատանքի նորմավորման» բաժնում, այնուհետև աշխատել է «Բաց հանքում» որպես նորմավորող, իսկ 1982 թ․-ին դարձել է Զոդի պլան բաժնի պետ:

  1986 թ․-ին նշանակվել է «Հայոսկի» ԱՄ պլանային բաժնի և նյութերի նորմավորման բաժնի պետ:

 Նույն թվականին ընդունվել է «Էկոնոմիկայի և նորմավորման ինստիտուտի» ասպիրանտուրա, որը կիսատ թողել է գորբաչովյան «պերեստրոյկայի» փոփոխությունների հետ կապված (փոխվել է համաժողովրդական սեփականության հիմքով տնտեսության պլանային համակարգը շուկայական փոխհարաբերություններով՝ հիմքում ընդունելով մասնավոր սեփականությունը):

ajax-loader