«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային ծրագիր․ ԿԳՄՍ

Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը (մասնակիցները) հրատարակելու է /են/ անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 1000 օրինակ տպաքանակով, որից 250-ը բաշխելու է արտասահմանյան գրադարաններին: Նախընտրելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ռուսերեն, արաբերեն:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թ հոկտեմբերի 10-ը՝ ժամը 11:00-ն:

ajax-loader