Վրաստանը Հարավային Կորեայի հետ ազատ առևտրի համաձայնագիր կստորագրի 2025-ին

Վրաստանը 2025-ին ազատ առևտրի համաձայնագիր կստորագրի Հարավային Կորեայի հետ: Այս մասին ասված է կառավարության ծրագրում, որը ներկայացվել է խորհրդարանին:

Փաստաթղթում ասվում է, որ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրելու կառավարության ջանքերը կշարունակեն հեշտացնել տեղական ընկերությունների մուտքն արտաքին շուկաներ:

Կառավարության տվյալներով՝ բանակցություններն ավարտվել են, և Հարավային Կորեայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի 2025 թվականին:

«Բանակցություններ կանցկացվեն նաև Հնդկաստանի և Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար: Բացի այդ, աշխատանքը կշարունակվի ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տեխնիկական մակարդակով: Կշարունակվեն Պարսից ծոցի խորհրդի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման վերաբերյալ խորհրդակցությունները և կսկսվեն համապատասխան բանակցություններ: Բանակցություններ կսկսվեն նաև Սերբիայի հետ»,- ասվում է փաստաթղթում:

ajax-loader