Փարիզ-2024. Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին Հայաստանն ունի 4 մասնակից

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին մրցապայքարի մեջ կմտնեն ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանի առաջին մրցակիցը 67 կգ քաշային կարգում կլինի Էկվադորից Անդրես Մոնտանոն: 

Երեկոյան մրցահերթում` Երևանի ժամանակով 20:15-ից սկսած, իր երկրորդ օլիմպիական ոսկե մեդալի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը, ով հաղթել է նախորդ երեք գոտեմարտերում: Նրա մրցակիցը Իրանից Մոհամմադհադի Սարավին է։ 

Մալխաս Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը կլինի Ուզբեկստանից Արամ Վարդանյանը:

Եվ Երևանի ժամանակով 13:55-ից սկսած «Stade de France»-ում Օլիմպիական խաղերում իր առաջին մեկնարկը կունենան աթլետ Երվանդ Մկրտչյանն, ով ուժերը կփորձի 800 մետր վազքում: Նա ընդգրկված է երրորդ մրցահերթում:

Վարվառա Հայրապետյան 

ajax-loader