Կառավարությունը մայիսի 11-ի նիստում հաստատեց «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը: Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվետվությունն ընդգրկում է 2022 թվականի օրացուցային տարվա ընթացքում Ծրագրի շրջանակներում իրականացված գործարքներից ստացված դրամական մուտքերի, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները։
Հաշվետվությունն ընդգրկում է նաև հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման 2021-2023 թվականների ծրագրում կատարված փոփոխությունների և բնակչության սոցիալական խնդիրների լուծման ոլորտում իրականացված տեղեկատվությունը: