Tag Archives: հաշվետվություն

Գործարկվել է պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների հավաքման առցանց հարթակը

ՀՀ վիճակագրական կոմիտեն (Արմստատ) տեղեկացնում է, որ 2024թ.-ի փետրվարի 1-ից գործարկվել է «Պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների հավաքման առցանց հարթակը» (այսուհետ՝ ՀԱՐԹԱԿ) և դադարեցվել է հաշվետվությունների՝ էլեկտրոնային փոստի միջոցով հավաքման  գործընթացը: Նշվածով պայմանավորված, Արմստատը, 2024թ.-ի փետրվարի  1-ից հետո 2024 թ.-ի հաշվետու և 2023թ.-ի տարեկան ժամանակաշրջաններին վերաբերող բոլոր պաշտոնական վիճակագրական հաշվետվությունները հավաքելու է ՀԱՐԹԱԿ-ի միջոցով՝ պահպանելով համապատասխան հաշվետվությունների ներկայացման ժամկետները:

Կարդալ ավելին »

Վարչապետին է ներկայացվել ՊՎԾ հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հունվարի 31-ին քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության՝ 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել 2023 թվականին պետաիրավական, տնտեսական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, սոցիալական, գնումների գործընթացների, ստուգումների իրականացման, ռիսկերի գնահատման և վերլուծության, ինչպես նաև իրավական ...

Կարդալ ավելին »

Վարչապետին է ներկայացվել Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ քննարկելու կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Հանգամանալից զեկուցվել է 2023 թ. կատարված օտարումների և ներդրումային պարտավորությունների մասին։ Նշվել է, որ նախորդ տարում պետական գույքի օտարման ...

Կարդալ ավելին »

Վարչապետին է զեկուցվել Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են 2023թ. կոմիտեի կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման աշխատանքներն՝ ուղղված բնակչության, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ...

Կարդալ ավելին »

Վարչապետին է ներկայացվել ԱԳ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ուղղություններով կատարված աշխատանքները, ընթացիկ և հաջորդ տարվա համար նախանշվող ծրագրերն ու առաջնահերթությունները։Համապատասխանաբար, հանգամանալից անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներով հատկանշական 2023 թվականի ընթացքում ՀՀ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն ամփոփեց մեկ տարվա գործունեությունը․ լուսանկարներ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն անդամ կազմակերպություններին հրավիրել էր հեռավար ժողովի՝ ներկայացնելու մեկ տարվա գործունեության հաշվետվությունը։ Միության նախագահ Վարդան Ջհանյանը մասնակիցներին մանրամասն ներկայացրեց հաշվետու ժամանակաշրջանում առանձին բաժիների կատարած աշխատանքները, ձեռքբերումները, խոսեց անելիքների ու բացթողումների մասին։ Անդամ կազմակերպությունները ողջունեցին Միության տարեկան գործունեությունը՝ այն գնահատելով արդյունավետ։ Քննարկվեցին ընթացիկ հարցեր, հնչեցին առաջարկություններ և դիտարկումներ։

Կարդալ ավելին »

Օրակարգում բյուջեի կատարման հաշվետվությունն է. ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ

Հայաստանի ազգային ժողովը շարունակում է հունիսի 13-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը: Խորհրդարանը կքննարկի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, որից հետո կկայանա փակ գաղտնի քվեարկությունը: Հերթական նիստերի օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը: Ժամը 16:30-ին կկայանա կառավարության անդամների հետ հարցուպատասխանը:

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատեց Պետական գույքի կառավարման` 2022-ի հաշվետվությունը

Կառավարությունը մայիսի 11-ի նիստում հաստատեց «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը: Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվետվությունն ընդգրկում է 2022 թվականի օրացուցային տարվա ընթացքում Ծրագրի շրջանակներում իրականացված գործարքներից ստացված դրամական մուտքերի, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների ...

Կարդալ ավելին »
ajax-loader