ՊԵԿ-ը հորդորում է պահպանել ՀԴՄ-ի կիրառության կանոնները

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ սեպտեմբերի 3-ից ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների՝ ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքի վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով պետք է ապահովեն այդ հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն։

ՊԵԿ-ը հայտնում է, որ այդ տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելը ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում է և հարկ վճարողներին հորդորում է  ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝  օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ հարկ վճարողներին անհրաժեշտ է որոշակի ժամանակ տեխնիկական միջոցների ձեռքբերման և համապատասխան համակարգերի ներդրման համար, Պետական եկամուտների կոմիտեի կողմից սկզբնական փուլում կոշտ վարչարարություն չի իրականացվի:

ajax-loader