Կապանում մթերային խանութում վճարել էր կեղծ 20-հազարանոցով. երիտասարդը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Ձորք թաղամասում գտնվող իր մթերային խանութից գնումներ կատարած անծանոթ անձը վճարել է քսանհազարանոց հուշանվեր թղթադրամով:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Մեղրի քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը: Նա Կապան քաղաքի սրճարաններից մեկում հայտնաբերվել և ներկայացվել է բաժին, որտեղ խոստովանել է կատարածն ու ներկայացրել դիմում-մեղայական:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

ajax-loader