Եվրամիությունը 2.2% գնաճ է արձանագրել

Եվրագոտում սպառողական գներն ապրիլին տարեկան կտրվածքով աճել են 2.2%-ով: Այս մասին հայտնել է Եվրամիության վիճակագրական գրասենյակը՝ նախնական տվյալները ներառող զեկույցում։

Այսպիսով, գնաճը մնացել է նախորդ ամսվա մակարդակին։

Trading Economics-ի կողմից մեջբերված վերլուծաբանների կոնսենսուսային կանխատեսումը ապրիլին գնաճի դանդաղումն էր մինչև 2.1%։

Ծառայությունների գների աճը նախորդ ամիս արագացել է մինչև 3.9%՝ մարտ ամսվա 3.5%-ի համեմատ, իսկ սննդամթերքի, ալկոհոլի և ծխախոտի գների աճը՝ 3%՝ 2.9%-ի համեմատ։ Արդյունաբերական ապրանքների գները ապրիլին աճել են 0.6%-ով, ինչպես նախորդ ամիս, մինչդեռ էներգակիրների գները նվազել են 3.5%-ով՝ մարտ ամսվա 1%-ի անկումից հետո։

Սպառողական գների աճի տեմպը՝ բացառությամբ սննդամթերքի և էներգիայի արժեքի, ապրիլին արագացել է մինչև 2.7% տարեկան կտրվածքով՝ նախորդ ամսվա 2.4%-ի համեմատ։ Միջին հաշվով, փորձագետները կանխատեսում էին այս ցուցանիշը 2.5%-ի շրջանակում։

Ապրիլին եվրոգոտում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0.6%-ով՝ նույնքան, որքան մարտին։

ajax-loader