Վարուժան Դավթյան․ բացահանքի հմուտ մեքենավարը աշխատում է բարդ ռելիեֆում 1985-ից

Վարուժան Դավթյանը 1985 թվականից առ այսօր աշխատում է բացահանքում. սկզբում որպես ճոպանային էքսկավատորի մեքենավարի օգնական, ապա` մեքենավար: Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։

Ներկայացնելով իր հերթական վաստակաշատ ածխատակցին՝ ԶՊՄԿ-ն նշում է, որ նման հմուտ մասնագետների ջանքերով են իրականացվում ճոպանային էքսկավատորների տեղափոխումը և շահագործումը բացահանքի տարածքում երկար հեռավորությունների վրա` անգամ բարդ ռելիեֆային պայմաններում:

Ճոպանային էքսկավատորները խորհրդային արտադրության են` տեղափոխման և տեղաշարժման ճկունությամբ զիջում են այժմէականներին, բայց ունեն առավելություն` հոսանքով են աշխատում:

ajax-loader