17 պաղեստինցի է սպանվել Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով

Գազայի հատվածի հարավում Իսրայելի օդային հարվածների հետևանքով առնվազն 17 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։

Խան Յունիսի կենտրոնական շրջանների գնդակոծության ժամանակ զոհվել է առնվազն 14 մարդ։ Եվս երեքը, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել են նրա արևելյան և արևմտյան արվարձաններում փախստականների վրանների վրա ավիահարվածների հետևանքով:

Բացի այդ, հեռուստաալիքը հաղորդում է Գազա քաղաքի հարավարևելյան թաղամասերի և հարակից բնակավայրերի զանգվածային ռմբակոծությունների մասին, սակայն զոհերի և վիրավորների թվի մասին տվյալներ դեռ չկան։

ajax-loader