Tag Archives: պաղեստինցի

Գազայի հատվածում շուրջ 30 պաղեստինցի իսրայելական հարձակումների զոհ է դարձել

Գազայում հուլիսի 4-ի լուսաբացից ի վեր զոհվել է 27 պաղեստինցի, վիրավորվել են տասնյակ մարդիկ։ Իսրայելական հրետանին թիրախավորել է տեղահանվածների համար նախատեսված վրանները Խան Յունիս քաղաքից արևմուտք գտնվող Մաուասի և Գազա քաղաքի Սաբրայի շրջաններում, ինչպես նաև Ռաֆահ քաղաքում։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Հուլիսի 3-ին իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 107 պաղեստինցի, որոնցից 51-ը զոհվել է օգնության բաշխման կենտրոնների ...

Կարդալ ավելին »

Գազայի հատվածում ՄԱԿ-ի պահեստ պաղեստինցիների ներխուժման հետևանքով 4 մարդ է զոհվել

Գազայի հատվածում բազմաթիվ սովի մատնված պաղեստինցիներ ներխուժել են ՄԱԿ-ի պահեստներից մեկը: Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի։ Այդ մասին հաղորդում է The Guardian-ը։ Պարբերականը նշում է, որ հազարավոր պաղեստինցիներ ներխուժել են Գազայի հատվածի կենտրոնական շրջանում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքի պահեստ՝ պոկելով շենքի մետաղյա պատերի որոշ հատվածներ և հուսահատորեն փորձելով սնունդ հայթայթել։ Ըստ տեղի առողջապահական իշխանությունների՝ երկու մարդ զոհվել է ...

Կարդալ ավելին »

Գազայում իսրայելական հարվածներից 24 մարդ է զոհվել․ 2 միլիոն պաղեստինցի մարդասիրական օգնության կարիք ունի

Իսրայելական ուժերը շարունակում են ինտենսիվ ռմբակոծությունների ենթարկել Գազայի հատվածի բնակելի տարբեր թաղամասերն ու տեղահանվածների վրանները։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ ապրիլի 22-ի լուսադեմից անկլավում Իսրայելի օդային հարվածների զոհերի թիվը հասել է 24-ի: Ինտենսիվ օդային և հրետանային ռմբակոծությունների թիրախում է հայտնվել Գազա քաղաքի Շուջաիյա թաղամասը: «Ալ-Քասամ» բրիգադը հայտնել է, որ խմբավորման անդամները Գազա քաղաքի ...

Կարդալ ավելին »

17 պաղեստինցի է սպանվել Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով

Գազայի հատվածի հարավում Իսրայելի օդային հարվածների հետևանքով առնվազն 17 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Խան Յունիսի կենտրոնական շրջանների գնդակոծության ժամանակ զոհվել է առնվազն 14 մարդ։ Եվս երեքը, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել են նրա արևելյան և արևմտյան արվարձաններում փախստականների վրանների վրա ավիահարվածների հետևանքով: Բացի այդ, հեռուստաալիքը հաղորդում է Գազա քաղաքի հարավարևելյան թաղամասերի և հարակից ...

Կարդալ ավելին »

Գազայում 64 պաղեստինցի է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով. Al Jazeera

Գազայի հատվածում հոկտեմբերի 9-ի իսրայելական հարվածներից առնվազն 64 պաղեստինցի է զոհվել։ Այդ մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Լրատվամիջոցի տվյալներով՝ զոհերից 15-ը եղել են պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող Ջաբալիայի փախստականների ճամբարի հիվանդանոցում։ Գազայի հատվածի հյուսիսում վեցօրյա պաշարումը ՄԱԿ-ին ստիպել է փակել ապաստարանների վերածված դպրոցները և հիվանդանոցները։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի ...

Կարդալ ավելին »

Իսրայելի գործողությունների պատճառով ավելի քան 1 միլիոն պաղեստինցի հեռացել է Ռաֆահից

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գործողությունների պատճառով Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքից հեռացած պաղեստինցիների թիվը գերազանցել է 1 միլիոնը: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը (UNRWA): «Ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել Ռաֆահը», – գրել է գործակալությունը X սոցիալական հարթակում: Ըստ հաղորդագրության՝ հազարավոր ընտանիքներ «պատսպարվում են Խան Յունիսի վնասված և ավերված ...

Կարդալ ավելին »
ajax-loader