Եվս 15 տրոլեյբուս կներկրվի, արժեքը՝ 1,5 մլրդ դրամ. «Երևանի էլեկտրատրանսպորտն» ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշեց մաքսատուրքից ազատել «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2023-ի հունիսի 16-ի որոշմամբ այս ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվել էր ներմուծման մաքսատուրքից եւ այդ ժամանակ ընկերությունը ներկրել է թվով 15 տրոլեյբուսներ:

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 1․5 մլրդ դրամի ևս 15 նոր տրոլեյբուս՝ էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտով բնակչության ապահով ու անվտանգ տեղափոխումն ապահովելու նպատակով։

Իրականացվող լրացման արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 3․6 մլրդ դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 463․6 մլն դրամ։

ajax-loader