13 մլրդ դրամից ավելի ներդրում․ Երևանում մաքրող միջոցների գործարան կկառուցվի

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄՈԲԻԼՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կենցաղային քիմիայի (մաքրող լվացող միջոցներ, փայլեցնող և համանման միջոցներ, հակասառեցնող հեղուկներ) արտադրության համար։

Ընկերությունը իր գործունեությունը ծավալել է ավտոկոսմետիկայի և ավտոխնամքի ոլորտում սկզբնական շրջանում հանդիսանալով միայն SONAX աշխարհահռչակ ընկերության ներկայացուցիչը ՀՀ-ում, այնուհետև վերջինս սկսել է համագործակցել մի շարք այլ արտադրող կազմակերպությունների հետ, իսկ 2013 թ.-ից հիմնել է իր սեփական արտադրությունը:

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 920 մլն դրամի ներդրում գործարանի կառուցման և 12․5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 37 աշխատատեղ 685 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12,5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․1 մլրդ դրամ:

ajax-loader