Երևանում 2025 թվականին նախատեսվում է 115 բակի բարեկարգում, որոնցից 30-ում կկառուցվի ֆուտբոլի դաշտ։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Կսկսվի նաև «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ թենիսի ակադեմիայի շինարարությունը:
Կշարունակվի այգիների բարեկարգումը՝ քաղաքին վերադարձնելով իրական, ցանկալի կերպարը»,- ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Երևանի բարեկարգման 2025 թվականի ծրագիրն ընդգրկում է 5.2 միլիարդ դրամի ներդրում: