Կանադան 10 տարով չեղարկում է մուտքի վիզաների տրամադրումը. CTV

Կանադայի իշխանությունները 10 տարով մուտքի վիզաներ չեն տա։ Այս մասին տեղեկացրել է CTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին միգրացիոն ծառայությունում։

Մինչ այդ խնդրողներին ավտոմատ կերպով մուտքի վիզա տրամադրվում էր 10 տարով։ Հիմա ծառայության աշխատակիցներն իրենք են որոշում, թե ինչ ժամկետով տան մուտքի վիզան։ Գործոններ են հանդիսանում ուղեւորության նպատակը, առողջական վիճակը եւ դրամական միջոցների առկայությունը հայտատուի հաշիվներում։

Հոկտեմբերի վերջին վարչապետ Ջասթին Թրյուդոն տեղեկացրել էր, որ Կանադան  առաջիկա երեք տարիներին կնվազեցնի միգրանտների ընդունումը։ Ինչպես նշել է իմիգրացիայի հարցերի նախարար Մարկ Միլլերը, 2025թ. միգրանտների քվոտան կիջեցվի նախատեսված 500 հազարից մինչեւ 395 հազարի, 2026-ին՝ 380 հազարի, իսկ 2027-ին՝ 365 հազարի։

2023թ. միգրանտների թիվը, որոնք դեռ Կանադայի անձնագիր չեն ստացել, գնահատվում էր ավելի քան 2,5 մլն մարդ, ինչը կազմել է բնակիչների ընդհանուր թվի 6,2 տոկոսը։

ajax-loader