10 փաստ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին

Ապրիլի 24-ը Եղեռնի սուրբ նահատակների հիշատակության օրն է։ Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Հազարավոր մարդիկ Հայաստանից և արտերկրից այցելում են Ծիծեռնակաերդ՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանությն զոհերի հիշատակին։ Ստորև ներկայացնում ենք 10 փաստ հուշահամալիրի մասին։

  1. Բլուրը, որի վրա կանգնած է հուշահամալիրը, կոչվում է Ծիծեռնակաբերդ։ Ըստ ավանդության այստեղ գտնվող ծիծեռնակները օգնում էին սիրո աստվածուհի Աստղիկին և պատերազմի աստված Վահագնին միմյանց լուրեր փոխանցել:
  2. Հուշարձանը կառուցվել է 1964-1967թթ.-ին՝ քանդակագործ Վան Խաչատրյանի, ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի նախագծով: Մինչև հուշահամալիրի կառուցումը, հայ ժողավուրդը Հայոց ցեղասպանության զոհերին իր հարգանքի տուրքը մատուցում էր` այցելելով Կոմիտասի անվան պանթեոն, իսկ 1967թ. ի վեր՝ Ծիծեռնակաբերդի բարձունք:
  3. Կոթողի բացումը տեղի ունեցավ 1967թ. նոյեմբերի 29-ին՝ Խորհրդային Հայաստանի 47-րդ տարեդարձի օրը: Հազարավոր մարդկանց թվում Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկավարները․ Ա. Քոչինյանը, Ն. Հարությունյանը, Գ. Տեր-Ղազարյանը, Ռ. Խաչատրյանը, Լ. Ղարիբջանյանը:
  4. Վան Խաչատրյանն ասել է, որ սկզբում նպատակ կար Դեր-Զորի անապատի նմանությունը ստանալ. «Առաջարկել էինք հուշարձանի ամբողջ տարածքը ծածկել մազութով, որպեսզի հետագայում բուսականություն չաճեր, այնուհետև լցնել Ծիծեռնակաբերդի բլրին թափված ժանգոտ քարաբեկորներ՝ շեշտելու Դեր-Զոր անապատի ամայությունն ու սարսուռը: Գլխավոր տարրը՝ խաչը, որոշել էինք փորել գետնի մեջ: Պատերն ամբողջությամբ խաչքարեր էին լինելու: Մարդիկ աստիճաններով պետք է իջնեին խաչի մեջ՝ մոմերը ձեռքներին: Հիմնական գաղափարը խաչված ազգն էր»:
  5. Հուշահամալիրը բաղկացած է 3 հիմանական կառույցներից՝ Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն և Հուշապատ:
  6. Հավերժության տաճարը բաղկացած է 12 սյուներից: Ժողովրդի կարծիքով դրանք խորհրդանշում են Արևմտյան Հայաստանի 12 խոշորագույն նահանգները: Սակայն նման բան լինել չի կարող, քանի որ Թուրքիայի կազմում գտնվող Արևմտյան Հայաստանում եղել է 6 խոշոր նահանգ: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մի առիթով ասել է. «Մարդիկ կան, որ ասում ենայդ 12 սյուները Արևմտյան Հայաստանի 12 վիլայեթներն են կամ 12 առաքյալները: Նման բան չկա: Ինձ համար կարևոր է կոթողի հարմոնիան: Մենք փորձել ենք մի քանի տարբերակ չորս, ութ, տասնվեց սյուներ, բայց ամենագեղեցիկը եղավ տասներկուսով»։
  7. Հուշարձանի կենտրունում վառվում է անմար կրակը, որը «պահպանելը» բարդ էր 1990-ականներին, քանի որ չկար գազ ու լույս: Սակայն ստացվեց և 1993-ին գազ ու լույս չունեցող Հայաստանում կրակն անմար պահվեց:
  8. Ծիծեռնակաբերդի համալիրն օրինակ է ծառայել հետագայում կառուցված շատ այլ հուշարձանների համար, որոնց թվում է նաև Հոլոքոստին նվիրված մի շարք հուշարձաններ։
  9. 1995 թվականին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ թվականի իրադարձությունների մասին։
  10. 2010 թվականից ծաղիկները, որ հավաքվում են ամեն տարվա ապրիլի 24-ին, առանձնացնում են՝ թերթիկները անջատելով ցողունից։ Ցողուններից պատրաստում են պարարտանյութ՝ հուշահամալիրի հարակից հողի համար, իսկ թերթիկներից պատրաստում են վերամշակված թուղթ, որը օգտագործվում է հուշահամալիրի թանգարանում։
ajax-loader