ՀՀ-ում դոլարայնացման մակարդակը նվազել է 10.6 տոկոսով

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ. մասիս ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 30․4%, որը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 10.6 տոկոսային կետով։

Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 10.5 տոկոսային կետով և կազմել՝ 35.4%:

Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում (D3) կազմել է 41.9%, որն 2023 թվականի փետրվարի համեմատ նվազել է 15.7 տոկոսային կետով։

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում և փոխառություններում (D4) կազմել է 42.8%, որը նույնպես 5.6 տոկոսային կետով ցածր է 2024 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ։

Ինչ վերաբերում է ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությանն ընդհանուր վարկերին (D5), ապա այն նվազել է 1․4 տոկոսային կետով, կազմելով՝ 30․8%:

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2025թ. մայիս
ajax-loader