Tag Archives: մակարդակ

12-ամսյա գնաճը մնացել է թիրախային մակարդակից ցածր. ԿԲ

2024թ.  չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը մնացել է թիրախային մակարդակից ցածր՝ կազմելով 1,5 տոկոս, դեկտեմբերին 12-ամսյա բնական գնաճը եւս մնացել է ցածր՝ կազմելով  1 տոկոս։ Այդ մասին հայտնել է ԿԲ մամուլի ծառայությունը։ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչեւ 6,75 տոկոս: Խորհուրդը կարծում է, որ գնաճի 3 տոկոս մակարդակին հասնելու եւ միջնաժամկետ հեռանկարում գների կայունության հասնելու նպատակին հասնելու համար անհրաժեշտ է վերաֆինանսավորման ավելի ցածր տոկոսադրույք: Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է դանդաղ տեմպերով շարունակել տոկոսադրույքների աստիճանական իջեցումը։ Խորհուրդը կշարունակի հետեւել տնտեսական զարգացման սցենարներին եւ պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ միջնաժամկետ հեռանկարում 3 տոկոս գնաճի թիրախը եւ գների կայունությունն ապահովելու համար։ Աշխարհում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում 2025թ. առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական աճի նվազման ռիսկերը։ Գործընկեր երկրներում գնաճն աճել է, իսկ ապրանքների եւ ծառայությունների գների աճը, որը բնութագրվում է կոշտ գներով, շարունակում է զգալիորեն բարձր մնալ թիրախային մակարդակից: Ռիսկերը պահպանվում են միջազգային ապրանքային շուկաներում գների աճի եւ մատակարարման շղթայի հնարավոր խաթարումների առումով՝ հիմնականում միջազգային առեւտրային լարվածության աճի պատճառով: Միաժամանակ աշխատաշուկայի պայմանները խիստ են մնում գործընկեր երկրներում, հատկապես ԱՄՆ-ում։ Այս հանգամանքներում հավանական է, որ խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն աստիճանաբար նվազեցնել տոկոսադրույքները՝ ավելի դանդաղ, քան նախկինում ակնկալվում էր՝ միաժամանակ պահպանելով համեմատաբար խիստ դրամավարկային պայմաններ: Արդյունքում՝ Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում է թույլ գնաճային ազդեցություն։ 2024թ. չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը շարունակել է մոտենալ երկարաժամկետ աճի գնահատականներին։ Տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության եւ առեւտրի ուժեղ աճով։ ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի բորսայական պահուստները նվազել են՝ հասնելով վերջին տարիների ամենացածր մակարդակին

CryptoQuant-ի տվյալների համաձայն՝ բիթքոյնների պահումները կենտրոնացված կրիպտո բորսաներում ընկել են մինչև վերջին տարիների ամենացածր մակարդակ: Միայն վերջին ամսվա ընթացքում ավելի քան 51,000 BTC դուրս է բերվել խոշոր առևտրային հարթակներից: Միտումը վկայում է առաջին կրիպտոարժույթի առաջարկի կրճատման մասին: 2021 թվականի հոկտեմբերին, երբ համապատասխան ցուցանիշը հայտնվեց CryptoQuant-ում, բորսայի պահուստները կազմում էին 3․2 միլիոն BTC, ներկայիս արժեքը կազմում է ~2․6 միլիոն BTC: Փորձագետը ...

Կարդալ ավելին »

543 ուսուցիչ գնահատվել է տարրական մակարդակում վերապատրաստման կարիք ունեցող

Հայաստանում գնահատվել են ավելի քան 6000 ուսուցիչներ, որոնք առաջիկայում պետք է վերապատրաստվեն: Այդ մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում նոր նախագծի ներկայացման ընթացքում:  Նախագծով փոփոխություններ են առաջարկվում ուսուցիչների վերապատրաստման կարգում: Նախարարը կարևորեց ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգի բարեփոխումը, որով բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համակարգով: «Նոր մոտեցմամբ ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է 17 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի սկզբի համեմատ բարձր է մնում 17 սանտիմետրով։  Ինչպես տեղեկացանք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2024 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 66 սմ բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մ 49 սմ նիշի դիմաց։ 2024 թվականի հունվարից մինչև օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա ...

Կարդալ ավելին »

Գործազրկության մակարդակն աճել է՝ հասելով 15.5 տոկոսի

Վերջին ամիսների ընթացքում աշխատանքի շուկայի պայմանները շարունակել են թուլանալ. Ըստ 2024 թվականի առաջին եռամսյակի տնային տնտեսությունների աշխատուժի հետազոտության արդյունքների` գործազրկության մակարդակն աճել է՝ կազմելով 15.5%: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի կենտրոնական բանկից: Հաշվի առնելով գործազրկության մակարդակի շուրջ առկա անորոշությունները՝ կարևոր է մշտադիտարկել վերջինից բխող հնարավոր սցենարային հետևանքները։ Մի կողմից՝ վերջինս կարող է մեկնաբանվել որպես տնտեսությունում պահանջարկի պայմանների թուլացման գործոն: Մյուս կողմից՝ ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

 Չնայած ոռոգման նպատակներով Սևանա լճից իրականացվող ջրբացթողումներին՝ լճի մակարդակը շարունակում է բարձրանալ։  Ինչպես տեղեկացանք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2024 թվականի հուլիսի 2-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 66 սմ բարձրության վրա, ինչը 11 սմ-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից։  Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Սևանա լիճ է տեղափոխվել 157 ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 10 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2023 թվականի մայիսի 10-ի համեմատ բարձրացել է 10 սմ-ով՝ 2024 թվականի նույն օրվա դրությամբ ծովի մակերևույթից գտնվելով 1900 մ 60 սմ բարձրության վրա։ Ինչպես տեղեկացանք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2024 թվականի մայիսի 10-ից մինչ հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 19 սմ-ով։ Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սևանա լիճ է տեղափոխվել ...

Կարդալ ավելին »

Գնաճը շարունակում է մնալ ցածր մակարդակում՝ 0.3%. ԿԲ

2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ մայիսին կազմելով 0.3%: 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է բացասական տիրույթում՝ ապրիլին կազմելով -0.5%: Այդ մասին մամուլի ասուլիսին նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով, 2024 թ-ի երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով․ մենաբարձր ցուցանիշը՝ վերջին 8 տարիներին

Հանրապետությունում 2024 թվականի մարտի երրորդ տասնօրյակից սկսած առատ տեղումների ու վարարումների մի շարք դեպքեր գրանցվեցին, որոնք ուղեկցվեցին արտակարգ իրավիճակով։ Հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ աննախադեպ իրավիճակ եղավ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը, երբ բավական ինտենսիվ տեղումներ եղան Լոռիում և Տավուշում։ Մեկ գիշերվա ընթացքում ամսական նորմայի 40-60 տոկոսի չափով տեղումներ գրանցվեցին։ Շարունակաբար դիտված ինտենսիվ ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 19 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը 2024 թվականի ապրիլի 22-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 19 սանտիմետրով։ Ինչպես տեղեկացանք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տեղեկագրից, եթե 2024 թվականի ապրիլի 22-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900, 31 մետր բարձրության վրա, ապա մայիսի 22-ի դրությամբ այդ նիշն արդեն հասել է 1900 մետր 50 սանտիմետրի, որն իր հերթին 5 սանտիմետրով ավել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader