Առաջիկա 10-ամյակում ԵՄ-ին պաշտպանության համար անհրաժեշտ է լրացուցիչ 500 միլիարդ եվրո

Առաջիկա 10 տարվա ընթացքում ԵՄ-ին անհրաժեշտ է լրացուցիչ 500 միլիարդ եվրո՝ պաշտպանության համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում:

«Եթե մենք ամեն ինչ հաշվի առնենք, ապա առաջիկա 10 տարիների ընթացքում մեզ անհրաժեշտ է լրացուցիչ 500 միլիարդ եվրո»,– ասել է նա:

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ այդ գումարը կարելի է ձեռք բերել ինչպես ԵՄ անդամ երկրների բյուջեներից, այնպես էլ ԵՄ հիմնադրամներից:

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ն ևս մեծացնում է ռազմական բյուջեն: ՆԱՏՕ-ի անդամ երկրները Վիլնյուսի գագաթնաժողովում ՀՆԱ-ի 2%-ը կսահմանեն որպես ռազմական ծախսերի նվազագույն չափ։ Այդ մասին հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Դաշնակիցները կընդունեն ավելի հավակնոտ նպատակներ և ՀՆԱ-ի 2%-ը կսահմանեն որպես տարեկան պաշտպանական ծախսերի նվազագույն չափ»,– ասել էր նա, ինչին հաջորդեցին որոշ երկրների մերժումների ու հարցադրումներ՝ նախագծի վերաբերյալ:

ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաքում: Բացի դաշինքի անդամ երկրներից, դրան կմասնակցեն նաև Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարները:

ajax-loader