ԵՄ-ն 1,9 միլիարդ եվրո հուանիտար բյուջե է սահմանել

ԵՄ-ն շարունակում է մնալ մարդասիրական օգնության աշխարհի առաջատար դոնորը և 2025 թվականին կտրամադրի մոտ 1.9 միլիարդ եվրո նախնական օգնություն: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովը:

«2025-ին մարդասիրական օգնության կարիք ունեցող ավելի քան 300 միլիոն մարդու նկատմամբ ԵՄ-ն կատարում է իր պարտավորությունը՝ օգնելու առավել կարիքավորներին՝ որպես առաջատար դոնոր: Մեր մարդասիրական ֆինանսավորումը կաջակցի տեղում մեր գործընկերներին՝ ՄԱԿ-ին, Կարմիր խաչին և Կարմիրի մահիկին», – ասել է ճգնաժամային կառավարման ԵՀ անդամը:

Միևնույն ժամանակ, նա նշել է՝ ֆինանսավորումը բավարար չէ, հետևաբար անհրաժեշտ է այն հասցնել ամենախոցելիներին: ԵՀ պաշտոնյան հորդորել է հարգել միջազգային մարդասիրական իրավունքը:

2025 թվականին Ուկրաինային տրամադրվող նախնական օգնությունը նախատեսված է 140 միլիոն եվրոյի չափով: Մոլդովայի համար հատկացված է 8 միլիոն եվրո, և 5 միլիոն եվրո՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար:

Մերձավոր Արևելքին ընդհանուր առմամբ նախատեսվում է հատկացնել 375 միլիոն եվրո: Առանձին-առանձին 95 միլիոն եվրո է նախատեսվում Հյուսիսային Աֆրիկայի և Եմենի համար: Աֆրիկյան մայրցամաքի զգալի մասի համար հատկացվում է 510 միլիոն եվրո: Առանձին-առանձին 35 միլիոն եվրո է հատկացվել Հարավային Աֆրիկայի և Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի համար:

Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար նախատեսված է շուրջ 182 միլիոն եվրո: Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար նախնական 113 միլիոն եվրո է տրամադրվել:

Ավելի քան 295 միլիոն եվրոյի «լրացուցիչ արտակարգ ֆինանսավորում» է նախատեսվել նաև «գլոբալ գործողությունների, հանկարծահաս արտակարգ իրավիճակների և անսպասելի հումանիտար ճգնաժամերի արձագանքման համար»:

Ավելի քան 110 միլիոն եվրո կհատկացվի նորարարական նախագծերին և քաղաքական նախաձեռնություններին, ինչպիսիք են բազմամյա ծրագրային գործընկերությունը և արտակարգ իրավիճակների արձագանքման ուժեղացված հնարավորությունը:

ajax-loader